copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:12 30-06-2026

ԵՄ-ն Ուկրաինային մոտ 4 մլրդ եվրո է փոխանցել ԱԹՍ-ներ գնելու համար

Եվրահանձնաժողովը սկսել է Կիևին փոխանցել ԱԹՍ-ների գնման համար խոստացված 6 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով տրանշը, այսօր փոխանցվել է առաջին 3,9 միլիարդը։

Այս մասին հայտնել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Այսօր մենք հատկացնում ենք 3,9 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի առաջատար տեխնոլոգիաներին՝ Ուկրաինայի պաշտպանությունը ամրապնդելու նպատակով։ Դիվանագետն ընդգծել է, որ մնացած միջոցները Կիևին կփոխանցվեն առաջիկա օրերին՝ ուկրաինական կողմի հայցերի մշակմանը զուգընթաց։

Ծրագիրը Ուկրաինայի` ԵՄ-ի կողմից հաստատված վարկային ֆինանսավորման փաթեթի մի մասն է, որի ընդհանուր ծավալը կազմում է 90 միլիարդ եվրո, այն նախատեսված է 2026-2027 թվականների համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի