copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:45 30-06-2026

Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Նոր ձեւավորվող ԱԺ անդրանիկ նիստին մոտ 1 ամիս կա, սակայն ընդդիմադիր դաշինքները դեռ կանգնած են դժվարին որոշման առաջ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։ 2 ուժերին բոլոր կողմերից հորդորում են չվերցնել մանդատները, իշխանությանը թողնել միայնակ՝ համոզված, որ ամիսներ անց ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ։

Սակայն ունենալով արտաքին աջակցություն, ինչո՞ւ պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայնակ կառավարել, եւ դա ճգնաժամի չի հանգեցնում։ «Ուժեղներն» անցած շաբաթ քննարկում արեցին՝ պարզելու, թե ժողովուրդն ինչ է ուզում: Քոչարյանի թիմը լռում է՝ էստաֆետը թողել են թիվ 1 ընդդիմությանը։

Կարապետյանի թիմից ասացին, որ ընտրություններից հետո իրենք կողմ են եղել մանդատներից հրաժարվելուն, սակայն հետո սկսել են մտածել՝ ինչ է տալու բոյկոտը, եթե դրա այլընտրանքը փողոցային պայքարն է, որն այս պահին չունի պոտենցիալ, քանի որ ժողովուրդն էներգիան ընտրություններում սպառել է, իսկ Փաշինյանին գահընկեց անելու համար մանդատներ են պետք։ Քննարկումները շարունակվում են: ՍԴ վճռից հետո ընդդիմությունը կհայտնի մանդատները վերցնել-չվերցնելու որոշման մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի