Տաղանդավոր ու սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանի և նրա ամուսնու կյանքում չափազանց պատասխանատու, տոնական ու հիշարժան օր է։ Զույգը ստանձնել է հայկական ավանդական ընտանիքի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ հարսանյաց շքեղ արարողությանը մասնակցելով որպես քավոր և քավորկին։
Այս տոնական ու հարազատ օրվանից դերասանուհին սոցիալական ցանցերի իր էջերում ակտիվորեն կիսվել է բազմաթիվ գեղեցիկ, կախարդական ու էլեգանտ կադրերով, որոնք անմիջապես գրավել են երկրպագուների ուշադրությունը։
Հրապարակված բազմաթիվ կադրերի շարքում համացանցում առանձնակի ջերմությամբ է ընդունվել հատկապես մեկ լուսանկար։ Ռոզան ցույց է տվել իր սկեսրայրին ու սկեսրոջը՝ հրապարակելով ամուսնու ծնողների հետ համատեղ բացառիկ լուսանկար։