Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:55 29-06-2026

Թբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժանան Անդրեսայանը Վրաստան կգործուղվի: Վարչապետի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ Ժաննա Անդրեասյանին հուլիսի 25-26-ը գործուղվելու է Թբիլիսի` Հայկական մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկի շրջանակում նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին և երկկողմ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ Ժաննա Անդրեասյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Ամենից շատ դիտված