Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:12 29-06-2026

Ամբերդի ամրոցում գտել են Թամար թագուհու բացառիկ արժեք ներկայացնող մետաղադրամը

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են, չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից ենթադրվում է, որ նա եղել է երիտասարդ, իսկ ոտքի ոսկորների համեմատությամբ՝ ունեցել է իր ժամանակաշրջանի համար բավականին բարձր հասակ՝ մոտ 1.80 մետր։

Բայց սա դեռ ամենը չէ. մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։

Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից:

Ամենից շատ դիտված