Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 14:07 29-06-2026

Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ

Վենեսուելայում երկրաշարժից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 680 հազար երեխա, հումանիտար օգնության կարիք ունի։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։

«Երեխաները կազմում են Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո հումանիտար օգնության կարիք ունեցող 1,8 միլիոն մարդկանցից մոտ 680 հազարը», - նշվում է տեքստում։

Բոլիվարյան հանրապետությունում կազմակերպության ներկայացուցիչ Մանուել Ռոդրիգես Պումարոլի խոսքով՝ երկրի հիվանդանոցները աշխատում են հնարավորությունների սահմանագծին, հազարավոր երեխաներ մաքուր ջրի հուսալի հասանելիություն չունեն, իսկ շատ դպրոցներ լուրջ վնասվածքներ են ստացել։

Նշվում է, որ հանրապետության մայրաքաղաք Կարակասում վնասվել է 432 դպրոց, այսինքն՝ տարածաշրջանի բոլոր ուսումնական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը։ Ընդ որում, փրկված դպրոցները ժամանակավորապես օգտագործվում են որպես ապաստարաններ անօթևան մնացած ընտանիքների համար։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի են ունեցել երկու հզոր ստորգետնյա ցնցումներ, որոնցից առաջինի մագնիտուդը, ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ, կազմել է 7,2, իսկ երկրորդինը՝ 7,5։ Դրանից հետո տեղի է ունեցել 512 հետցնցում։

Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 1,450-ի, հիվանդանոցներում գտնվում է ավելի քան 3,200 վիրավոր։ Ավերվել են բազմաթիվ բնակելի տներ, վնասվել են ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։

Ամենից շատ դիտված