Հեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի յութուբյան տեսանյութը՝ կից գրառմամբ.
Հեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը
Հայաստանում քննարկվում է հեռախոսների IMEI կոդերի կենտրոնացված գրանցման համակարգի ներդրումը։
Իշխանությունները դա ներկայացնում են որպես մաքսանենգության դեմ պայքարի միջոց, սակայն արդյո՞ք իրական նպատակը միայն դա է։
Այս տեսանյութում անդրադառնում եմ Ռուսաստանում արդեն ընդունված նմանատիպ օրենքին, Հայաստանի կառավարության նախաձեռնությանը, անձնական տվյալների պաշտպանության, պետական վերահսկողության և քաղաքացիական ազատությունների հետ կապված ռիսկերին։
Խոսում ենք նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների վերաբերյալ ընթացող գործընթացների և քաղաքական զարգացումների մասին։