copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:59 05-05-2021

Մեզ բթացրել են․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին, ասել է,որ թերությունները, որոնք ունեցել ենք ապրիլյան պատերազմի ժամանակ, որպես պետություն չենք վերացրել:

«Երբ մենք խոսում ենք բանակի և պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ բանակը մենակ չի պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմների, սակայն անգամ ապրիլյան պատերազմից հետո մեր պետությունը չի պատրաստվել ոչ մինչեւ հեղափոխությունը, ոչ էլ դրանից հետո: Այդտեղ բնականաբար, մեծ պլաններ են եղել, ես օրինակ, Օնիկ Գասպարյանի մասով կարող եմ ասել, որ մեծ պլաններ են եղել, թե ինչ պետք է արվի, բայց մեկ նշանակումից մեկ ամիս հետո սկսվել է 44-օրյա պատերազմը: Հետեւաբար մենք պետք է դիվանագիտական դաշտում ամեն ինչ անեինք, որ պատերազմ չսկսվեր»,-ասել է նա:

Մարուքյանը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանում ներքաղաքական պրոպագանդան եղել է հետեւյալը, որ թշնամին ուղղակի հիմարների, անհասկացող, անգետ, թամբալ, կոռումպացված, ոչ մի բանի ունակ մարդկանց խումբ է. «Մեզ բթացրել են, թմբիրի մեջ պահել, որ ապուշների հետ գործ ունենք, ոչ մի բան չի կարող լինել»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի