Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ժամ առաջ - 14:22 28-06-2026

Իրանը կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի իրավիճակին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի հետ փոխադարձ գնդակոծությունների ֆոնին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում դա կարող է արգելակվել երթուղու բացման գործընթացը:

Այս մասին նա ասել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ցանկացած տեսակի միջամտություն այդ հարցին, առանձին կարգ ստեղծելու ցանկացած փորձ (նավագնացության՝ խմբ.) կհանգեցնի իրավիճակի բարդացմանը և Հորմուզի նեղուցի բացման գործընթացի հետաձգմանը, ինչպես նաև լարվածության մեծացմանը», - ասել է իրանցի նախարարը:

Արաղչին նաև ափսոսանք է հայտնել Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ դրանք պետք է դադարեցվեն Թեհրանի և Վաշինգտոնի միջև հուշագրի համաձայն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է այդ հարձակումների դադարեցման համար, Իսրայելը նույնպես պետք է դուրս բերի իր զորքերը Լիբանանի տարածքից:

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ