Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Այս մասին գրում է The Jerusalem post-ը:
Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։
Առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։