Ինֆլուենսեր Կամիլան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակումներ է արել՝ ցույց տալով իր հետևորդներից մեկի հետ անձնական նամակագրությունը։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի աղջիկ, տեսնելով Կամիլայի տեսանյութը, ցանկացել է այն ուղարկել իր ընկերուհուն, սակայն սխալմամբ նամակը ուղարկել է հենց Կամիլային՝ գրելով. «Նայի, որ ինձ դրդում ա վատ բաներ ասեմ»։
Կամիլան անմիջապես արձագանքել է. «Ուղղակի կարամ ասեմ՝ ամոթ ձեզ, էդքանը»։ Դրանից հետո աղջիկը խուճապի է մատնվել, սկսել է ներողություն խնդրել և արդարանալ, թե ուղղակի ուզում էր ասել, որ խալաթի գույնը սիրուն չէ. «Ամոթանք տալով չի, իմ կարծիքով՝ խալաթի գույնը սիրուն չի, վատ մտադրություն չունեի»։
Կամիլան հրապարակել է այս ամենը և դիմել իր լսարանին.
«Սիրելի աղջիկներ, բամբասելուց նենց բամբասեք, որ իրար ուղարկեք, ոչ թե ինձ։ Ուղղակի տենց էլ չհասկացա էս սովորական սթորիից ինչի չարացավ էս աղջիկը, ով անգամ ինձ follow չի։ Փակում եմ անունն ու դեմքը, որովհետև ես դաստիարակված և բարի մարդ եմ»։
Նա ընդգծել է, որ օրական ստանում է տասնյակ նամակներ և կարող էր սա չնկատել, բայց հրապարակում է, որ դաս լինի, և այդ աղջիկն այլևս ուրիշի հանդեպ իրեն նման բան թույլ չտա։