copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:55 27-06-2026

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Այսօր ողջ օրվա ընթացքում Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում անձրևներ էին, օդի ջերմաստիճանը նվազել է 6-8 աստիճանով, բայց հունիսի 28–ից սկսած՝ ցիկլոնը դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։

Վաղը արդեն կհաստատվի առանց տեղումներ եղանակ, միայն Սյունիքում հնարավոր են կարճատեւ տեղումներ։ Հունիսի 29-ից հուլիսի 2–ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով և հուլիսի 2-ին ՀՀ տաք գոտիներում ցերեկային ժամերին կհասնի 35-36 աստիճանի»։

Ամենից շատ դիտված