copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 12:57 27-06-2026

ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտնում Խոակին Կապարոսին՝ մաղթելով ուժ, տոկունություն և շուտափույթ ապաքինում։

«Վստահ ենք, որ նրա ուժեղ կամքն ու մարտական բնավորությունը կօգնեն հաղթահարել այս փորձությունը»,- ասվում է ՀՖՖ հաղորդագրությունում։