copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 11:55 27-06-2026

Հայաստանի և Վրաստանի անվտանգային կառույցները նախանշում են համագործակցության նոր ուղղություններ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։

Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։