Ֆրանսիական պետական էներգետիկ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու միջուկային ռեակտորների աշխատանքը՝ որպես կանխարգելիչ միջոցառում՝ արդեն մարդկային կյանքեր խլած ռեկորդային շոգի պատճառով։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Փակված ռեակտորները տեղակայված են Փարիզից ոչ հեռու Սեն գետի ափին գտնվող Նոժան-սյուր-Սենի ատոմակայանում և երկրի հարավ-արևելքում՝ Լիոնից ոչ հեռու Ռոն գետի վրա գտնվող Բյուժե կայանում:
Անցյալ տարի այս օբյեկտները կազմում էին Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե 70%-ը:
Չնայած անջատումներին՝ ֆրանսիական էլեկտրական ցանցի օպերատորը հայտարարել է, որ Ֆրանսիան ունի բավարար արտադրական հզորություններ՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու համար, այդ թվում՝ առանձին օբյեկտների անջատման դեպքում։