Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:35 25-06-2026

Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված