Բագրատ Սրբազանը դատական նիստի ընդմիջման ընթացքում հայտարարեց, որ իրենց ներկայացվող «ապացույցները» որևէ ապացուցողական արժեք չունեն՝ քննադատելով դատախազների գործողությունները։
Անդրադառնալով Միքայել Սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ նա ասաց, որ ուրախ է այդ որոշման համար, և վստահություն հայտնեց, որ առաջիկայում կգա նաև իրենց արդարացման ու պատասխանատվության ժամանակը։