Իհարկե, մենք միշտ միասին ենք․ ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն Fox News-ի եթերում հայտարարել է, որ Թրամփի հետ միասին կհանձնի գավաթը 2026 թվականի Աշխարհի առաջնության հաղթողին։
Նշենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կտևի գրեթե վեց շաբաթ, ինչը պայմանավորված է մասնակից հավաքականների քանակի աննախադեպ ընդլայնմամբ՝ հասնելով 48-ի։
Հանդիպումները կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։