copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:32 22-06-2026

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար

ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, ընդհանուր լիցենզիա է տրամադրել իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի հետ կապված գործարքների համար «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Լիցենզիան թույլատրում է իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի արտադրության, վաճառքի, առաքման և բեռնաթափման հետ կապված գործարքները։

Փաստաթուղթը կգործի մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը։

Նշվում է, որ լիցենզիան տարածվում է նաև այն նավերի հետ գործարքների վրա, որոնք արգելափակված են ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմների շրջանակում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված