copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 22:21 22-06-2026

Գլխարկ, հագուստ և ամենակարևորը` համակարգ. ինչպես խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Մերի Հակոբյան

Լրագրող

Ուլտրամանուշակագույն ճառագայթները, հատկապես արևոտ օրերին, կարող են ունենալ մի շարք բացասական ազդեցություններ մարդու առողջության վրա։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ զգուշացնելով հնարավոր ռիսկերի մասին։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեն նման իրավիճակներում։

Պողոսյանը նշեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը լայն ոլորտ է և կախված է տարբեր գործոններից՝ ներառյալ եղանակային պայմանները և օրվա ժամերը։

«Ինքը շատ լայն թեմա է, ուլտրամանուշակագույն ճառագայթը տարբեր կիրառություն ունի՝ եթե խոսում ենք արևի և եղանակային պայմանների մասին»,– նշեց նա։

Մասնագետի խոսքով՝ հատկապես կարևոր է զգուշությունը բաց տարածքներում աշխատող քաղաքացիների համար։

«Դա վերաբերում է շինարարներին, բակային աշխատանքներ իրականացնողներին և մյուսներին, որոնք ուղիղ արևի տակ են աշխատում։ Պետք է հաշվի առնել հայտարարությունները և համապատասխան ժամերին, հատկապես կեսօրից հետո, հնարավորության դեպքում դադարեցնել աշխատանքները»,– ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև կիրառել պաշտպանիչ միջոցներ։

«Պետք է օգտագործել պաշտպանիչ հագուստ, գլխարկներ, որպեսզի նվազեցվի ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունը, քանի որ դա կարող է առողջական խնդիրներ առաջացնել»,– հավելեց նա։

Պողոսյանը կարևորեց նաև պետական կառույցների համակարգված աշխատանքը՝ ընդգծելով կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը։

«Պետք է համակարգ աշխատի։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը պետք է կապ ունենա հիդրոմետ ծառայության և այլ կառույցների հետ։ Եթե կան վտանգավոր օրեր կամ ժամեր, պետք է լինեն հստակ իրազեկումներ»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև տարածքային տարբերությունների հաշվի առումը։

«Եթե, օրինակ, Արարատի մարզում է ավելի բարձր ռիսկը, ապա պետք է առանձին զգուշացումներ լինեն տվյալ մարզի բնակիչների և տեղական իշխանությունների համար»,– ասաց Պողոսյանը։

Վերջում նա ընդգծեց, որ առողջապահական ռիսկերի կանխարգելումը հնարավոր է միայն պետական կառույցների արդյունավետ համագործակցության դեպքում։

«Համակարգը պետք է աշխատի միասին, ոչ թե առանձին։ Դա արվում է ի շահ բնակչության առողջության»,– եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ