Էկոնոմիկայի նախարարությունում կյանքի բոլոր իրադրությունների գծով կա առանձին վարչություն:
Եթե իր կարևորությամբ և նշանակությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա է թվով 17, ապա Գևորգ Պապոյանի անհասկանալի ֆունկցիաներով և վերջնական արդյունք չապահովող էկոնոմիկայի նախաչարությունում դրանց թիվը 27 է։
Այն աստիճան են կրկնվում գեղարվեստական բառերից կազմված վարչությունները, որ գրեթը յուրաքանչյուր կենդանու կամ արոտավայրի գծով կա առանձին վարչություն։
Օրինակ գիտելիքահենք տնտեսության վարչություն, գործարար միջավայրի վարչություն, բուսանուծության վարչություն և անասնաբուծության վարչություն, սննդամթերքի անվտանգության վարչություն` երբ կա հսկա ՍԱՏՄ կառույցը, մարքեթինգի և խթանման վարչություն և նման երկու տասնյակ վարչություններ, որոնց մեջ իրենց հերթին կան ավելի շատ բաժիններ։
Այս ամենը գուցե աննկատ մնար, եթե կոնկրետ գործող անձը` գյուղացին և ձեռներեցը կանգնած չլինեին անլուծելի պրոբլեմների առջև, երբ հարակից վիթխարի ԵԱՏՄ շուկայի փոխարեն Նիկոլ Փաշինյանի անձնական հարաբերությունների պատճառով իրենց արտադրած կարտոֆիլի կամ կոշիկի գնորդներին պետք է որոնեն այլ մայրցամաքներում։