Երգչուհի Սիրուշոն սոցիալական ցանցերում հրապարակել է հերթական ընտանեկան ջերմ հոլովակը, որը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկը մոտենում ընտանիքի անդամներին՝ ձեռքին պահելով ծաղիկներ։ Սիրուշոն հոլովակին կից նշել է, որ բոլորին թվում էր՝ փոքրիկը ծաղիկները կտա մայրիկին կամ տատիկին, սակայն անակնկալ կերպով այն նվիրել է հայրիկին՝ Լևոն Քոչարյանին։
Ընտանեկան այս պահը ժպիտ է պարգևել ինչպես ներկաներին, այնպես էլ երգչուհու հետևորդներին, որոնք մեկնաբանություններում իրենց հիացմունքն են արտահայտել ընտանիքի ջերմ հարաբերությունների վերաբերյալ։