copy image url
Ներքին Խոսք Սպորտ 10 ամիս առաջ - 00:00 09-09-2025

Դժվար է հասկանալ՝ մեր պաշտպանությունը իրո՞ք շատ խոցելի է, ունե՞նք հուսալի դարպասապահ կամ հարձակման գիծ․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին երկարատև դադարից հետո հնարավորություն ունի ուրախացնելու ֆուտբոլասերներին: Խոսքը բոլորովին էլ հաղթանակի մասին չէ, որովհետև հեշտ չի լինի հաղթել իռլանդացիներին:

Իռլանդիայի ընտրանին ուժեղ կազմ ունի: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այս պահին իռլանդացիները 60-րդ տեղում են, հայերը՝ 105-րդ:

Բայց այսօր Հայաստանը խաղում է սեփական հարկի տակ, խաղում է նոր մարզչի գլխավորությամբ:

Պորտուգալիայի հետ խաղը չպետք է լինի չափանիշ, քանի որ պորտուգալացիները այնքան ուժեղ են Հայաստանից, որ դժվար է հասկանալ՝ մեր պաշտպանությունը իրո՞ք շատ խոցելի է, ունե՞նք հուսալի դարպասապահ կամ հարձակման գիծ:

Եղիշե Մելիքյանին պետք է ժամանակ տալ, գոնե մի քանի ամիս, որից հետո միայն կարելի է դատել, թե ուր է գնում Հայաստանը: Թվում է, Մելիքյանը պատրաստում է ապագայի հավաքական: Նախորդ խաղի կազմն ու հրավիրված ֆուտբոլիստները այդ մասին են խոսում:

Այսօր ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանն այս խմբում չի կարող հավակնել երկրորդ հորիզոնականին:

Նախորդող օրերին դիտեցի մի քանի հարցազրույցներ մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստների՝ Յուրա Մովսիսյանի, Գևորգ Ղազարյանի և Ռոբերտ Արզումանյանի հետ:
Հատկապես խորհուրդ եմ տալիս դիտել Vera Martirosyan-ի զրույցը Robert Arzumanyan-ի, որի հղումը դնում եմ մեկնաբանության մեջ: Ուշագրավ էր Ռոբերտի այն խոսքը, որ մենք ուզում ենք ուժեղ հայկական ֆուտբոլ, բայց խոսում ենք դաշտեր չունենալուց:

Հուսանք, այսօր երեկոյան, անկախ արդյունքից, մենք մարզադաշտում կտեսնենք իրավամբ Հայաստանի ազգային հավաքական:

Առաջ, Հայաստան:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել