copy image url
Արտաքին 3 ժամ առաջ - 14:15 21-06-2026

Համացանցում հայտնվել են ծալովի iPhone-ի առաջին պատկերները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տեխնոլոգիական աշխարհում մեծ իրարանցում է։ Համացանցում հայտնվել են Apple-ի պատմության մեջ առաջին ծալովի սմարթֆոնի բացառիկ պատկերները։ Ըստ Daily Mail պարբերականի հրապարակած տեղեկությունների՝ այս հեղափոխական նորույթը կներկայացնեն արդեն այս աշնանը՝ iPhone 18 Pro-ի հետ միասին։

Ինսայդերական արտահոսքերը հուշում են, որ սմարթֆոնն ունենալու է գրքի ոճով բացվող ճկուն էկրան։ Ըստ վերլուծաբանների՝ Apple-ին հաջողվել է լուծել ծալվող էկրանների ամենամեծ խնդիրը, և նոր սարքի վրա ծալքի գիծը գրեթե անտեսանելի է լինելու։

Փակ վիճակում այն կունենա սովորական սմարթֆոնի տեսք, իսկ բացված վիճակում կվերածվի պլանշետի:

Սարքը խոստանում է դառնալ Apple-ի պատմության ամենաթանկ արտադրանքը. դրա արժեքը, ըստ նախնական կանխատեսումների, տատանվելու է 1800-ից 2500 դոլարի սահմաններում։

Թեև պաշտոնական անունը դեռ հայտնի չէ, փորձագետները ենթադրում են, որ այն կկրի iPhone Fold կամ iPhone Ultra անունը: