Ներքին 2 ժամ առաջ - 19:10 20-06-2026

Արդի. «Նամակներ Դրախտից, որտեղ ոչ ոք չկա». Հերմինե Ավագյան

Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի այսօրվա հյուրը ժամանակակից բանաստեղծ, արձակագիր և լրագրող, ՀՀ գրողների միության անդամ Հերմինե Ավագյանն է։

Հաղորդման ընթացքում հեինակի հետ քննարկել ենք իր նոր գիրքը` «Նամակներ Դրախտից, որտեղ ոչ ոք չկա». այն իրենից ներկայացնում է նամակագրությունների և բանաստեղծությունների շարք` հեղինակի և ֆրանսիացի երաժիշտ Ուլիս Մանեսի միջև։ Հերմինեն իր նամակներում ֆրանսիացուն պատմում է Արցախի մասին, և այն Հերմինեի, որը մնաց «կամրջից» այն կողմ։

Նրա ստեղծագործությունների առանցքում հաճախ հայրենի Արցախն է, պատերազմի վերքերը, կարոտը և մարդկային հոգու խոր լռությունը:

Հերմինեն ավելի քան վեց գրքի հեղինակ է։ Նրա հայտնի գործերից են «Վազում եմ, սպասի՜ր...», «Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…», «Օրացույցից պոկված օրեր», «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն, ինչպես նաև բանաստեղծական շարքերից են «Նամակներ երկրին», «Ես եկել եմ լեռներից» և այլն։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված