Իրանը 60 օրվա ընթացքում որևէ վճար չի գանձի Հորմուզի նեղուցում մատուցվող ծառայությունների համար և կվճարի բոլոր ծախսերը։
Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ 60 օրվա ընթացքում որևէ վճար չի գանձվի, և բոլոր ծախսերը կծածկի Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնել ցանկացող բոլոր նավերը դեռևս պարտավոր են դիմումներ ներկայացնել Իրանի Պարսից ծոցի անվտանգության վարչություն (PGSA), սակայն բոլոր դիմումները կմշակվեն անհապաղ։
Խորհուրդը նաև նշել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները նեղուցը ականազերծելու համար՝ համաձայն Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագրի։