ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանակցություններն անցկացվել են Կազանում կայացած Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում, դրանց ներկա են եղել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Պուտինն օգտակար է համարել Ֆիդանի շփումները Մոսկվայում և լավագույն մաղթանքները փոխանցել Էրդողանին։