Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 16-06-2026

Արդյունք չեմ սպասում․ քաղաքացիները՝ ՍԴ դիմելու մասին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ազգային ժողովի ընտրություններից հետո մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ պատրաստվում են վիճարկել ընտրությունների արդյունքները և դիմել Սահմանադրական դատարան։

Մինչ քաղաքական շրջանակներում շարունակվում են քննարկումները, Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հավատո՞ւմ են, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կարող է հասնել արդյունքի։

Հարցվածների զգալի մասը թերահավատ էր նման հեռանկարի նկատմամբ։

«Կարծում եմ՝ ոչ», «Չեմ կարծում», «Ոչ մի արդյունք չեմ սպասում»,– պատասխանեցին մի շարք քաղաքացիներ։

Ոմանք համոզված էին, որ ընտրությունների արդյունքներն արդեն ամփոփվել են, և հետագա գործընթացները չեն կարող էական փոփոխություն բերել։

«Եթե պարտվել են, էլ ի՞նչ արդյունքի պիտի հասնեն։ Արդեն արդյունքը կա»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մի քանիսն էլ նշեցին, որ եթե իրավական հիմքեր լինեն, Սահմանադրական դատարանը կարող է որոշում կայացնել օրենքի շրջանակում։

«Եթե օրենքով հասնի, կդիմի, եթե չհասնի՝ ո՞նց կարող է։ Օրենքը մնում է օրենք»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Հարցվածների մի մասը խոստովանեց, որ քաղաքական գործընթացներին բավարար չափով չի հետևում կամ չի տիրապետում թեմային։

«Ես դրանից բան չեմ հասկանում», «Քաղաքականությունից հեռու եմ», «Չեմ կարող պատասխանել, որովհետև տարբեր երկրներում տարբեր օրենքներ են գործում»,– նշեցին քաղաքացիները։

Եղան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք հարցին պատասխանելիս անդրադարձան ընդհանուր քաղաքական իրավիճակին և ընդդիմության գործունեությանը։

«Ես ընդդիմությանը չեմ ճանաչում, միայն Նիկոլ Փաշինյանին եմ ճանաչում»,– ասաց արտերկրից ժամանած քաղաքացիներից մեկը։

Մյուսն էլ նշեց, որ չի հավատում, թե դիմումը կարող է որևէ արդյունք տալ. «Մի քանի հոգով պիտի միլիոնների դեմ դուրս գա՞ն, իհարկե՝ ոչ»։

Միաժամանակ որոշ քաղաքացիներ հույս հայտնեցին, որ անկախ քաղաքական պայքարից՝ երկիրը կշարունակի զարգանալ։

«Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան, փոփոխություն եմ տեսնում։ Հուսով եմ՝ ավելի առաջ կգնանք»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը