copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:01 15-06-2026

Ինչպես ենթադրվում էր՝ ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր․ Իշխան Սաղաթելյան

Ինչպես ենթադրվում էր՝ ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր, տվյալ դեպքում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված՝ Հայաստան է ժամանում Ալիևի օգնականը և Դիլիջանում հանդիպում Արցախում ծնված, մեծացած ԱԽ քարտուղարի հետ և պաշտոնական հայտարարություն տարածում, թե քննարկել են խաղաղության պայմանագիրը։

Հիշեցնում եմ՝ ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված»,- ասել է Սաղաթելյանը։

Այցի հանրագումարում, ինչպես կանխատեսել է Սաղաթելյանը, Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի հերթական պահանջները, պարզապես հիմա ժամանակ է խնդրում՝ ազգային ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ձերբակալելու համար, որպեսզի իրեն չխոչընդոտեն։

«Նրա ամբողջ նպատակն է ձերբակալություններով, ապօրինություններով երկրում ստեղծել նոր արհեստական օրակարգ և հանրության ուշադրությունը շեղել իրական՝ բուն օրակարգերից։ Բայց դու, Նիկոլ Փաշինյան, չունես ոչ լեգիտիմություն, ոչ էլ մանդատ՝ Ալիևին տված քո խոստումները կատարելու համար։ Սա լավ իմացիր»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ