copy image url
Ներքին 4 ժամ առաջ - 14:32 14-06-2026

Եկեղեցականների նոր նշանակումներ՝ Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը ծառայության է նշանակվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմում։

Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը և Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Օհանյանը ծառայության են կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։

Ամենից շատ դիտված