Վերջերս Հայաստանում տեղի է ունեցել հերթական սպանությունը. թեև սա առաջին հայացքից արդեն արտասովոր ու զարմանալի չէ, սակայն այս դեպքը տարբերվում է մյուսներից. նախ՝ սպանություն գործողը օտարերկրացի է, իսկ հանցանքը կատարվել է կրոնական հողի վրա:
Oragir.News-ը կատարված սպանության և վերջինիս հանգամանքների մասին տեղեկացել է «Դատալեքս»-ից:
Գործը քննվել է Երևանի քրեական դատարանում, դատավորը եղել է Հովհաննես Ռաֆիկի Ավագյանը:

Ոմն Իլխոմջոն Խամդամովիչի Ախմեդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի մարտի 6-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, իր անձի՝ Քրիստոսը լինելու մասին իր կրոնական հայացքը Ռ. Ա.-ի կողմից հերքելու և դրա արդյունքում վերջինիս նկատմամբ նշված հայացքով պայմանավորված առաջացած ատելության շարժառիթով, սուր կտրող-ծակող գործիքի՝ դանակի գործադրմամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռ. Ա-ի մարմնի տարբեր հատվածներին, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից:
Մարդասպանը նշվում է որպես ՈՒՀ քաղաքացի (ենթադրաբար՝ Ուզբեկստան), իսկ սպանված Ռ.Ա.-ի քաղաքացիության մասին խոսք չկա, չի բացառվում, որ վերջինս հայ էր։
Oragir.News-ը կփորձի առավել մանրամասն տեղեկություններ ստանալ այս՝ կարելի է ասել հիերոգլիֆներով գրված դատական գործից և ներկայացնել իր ընթերցողին:
Հ.Գ.: Կարելի է պատկերացնել, թե ԱՀ (Ադրբեջանի Հանրապետություն – խմբ.) քաղաքացիների հետ որքան կրոնական վիճաբանություններ կարող են առաջանալ, երբ ՀՀ տարածքը վերջնականապես դառնա «զբոսանքի վայր»։