copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 09:36 14-06-2026

Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Արսեն Հարությունյանը հաղթանակով է նշել իր նորամուտը Real American Freestyle (RAF) լիգայում։

Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող RAF 10 մրցաշարի նախնական քարտում հայ ըմբիշը տեխնիկական առավելությամբ գերազանցել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Քելեբ Սմիթին։
Գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում՝ 14։4 հաշվով։ Թեև պուերտոռիկացին մեկնարկում բավականին ակտիվ էր և կարողացավ արագորեն 4 միավորի առավելություն ստանալ, Հարությունյանը ցուցաբերեց կամային բարձր որակներ։

Հայ մարզիկը ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցրեց գոտեմարտի ընթացքն ու վստահորեն հասավ ժամանակից շուտ հաղթանակի։

Հավելենք, որ հունիսի 14-ին կայացող RAF 10 մրցաշարի հիմնական քարտում սպասվում է ևս մեկ հայ մարզիկի ելույթ. Արման Ծառուկյանն ուժերը կչափի Թոնի Ֆերգյուսոնի հետ։ Իսկ մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի Խամզատ Չիմաևի և Դիլոն Դենիսի դիմակայությունը։

Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ