Այսօր հայկական հեռուստատեսության և մշակույթի դեմքերից մեկը՝ Էվելինա Շահիրյանը, նշում է իր ծննդյան տարեդարձը:
Այս տոնական օրը նրան շնորհավորել է իր անվանակից թոռնուհին՝ կրտսեր Էվելինա Շահիրյանը:
Կրտսեր Էվելինան սոցիալական ցանցերի իր էջում մեծ հետաքրքրություն առաջացրած նոր համատեղ ֆոտոշարք է հրապարակել տատիկի հետ:
Լուսանկարներում ակնհայտ երևում է նրանց միջև եղած ամուր կապն ու ընտանեկան ջերմությունը: Այս գեղեցիկ կադրերին կից թոռնուհին կատարել է գրառում։ «Էսօր գեղեցկուհուս ծնունդն ա»,- գրել է կրտսեր Էվելինան:
Օգտատերերն ու երկրպագուները շտապում են շնորհավորել տիկին Էվելինային՝ հիանալով նրա անփոփոխ գեղեցկությամբ, բարձրաճաշակ կերպարով ու կանացիությամբ։