copy image url
Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 21:17 12-06-2026

Վրաստանի նորընտիր կաթողիկոսը խոսել է հայ և վրաց եկեղեցիների միջև հաստատված ջերմ կապերի մասին

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը։

ՀՀ դեսպանն իր երախտիքը հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց Նորին Սրբությանը՝ մաղթելով աստվածահաճո ծառայության երկար, խաղաղ ու առողջ տարիներ։

Ա. Սմբատյանն իր համոզմունքը հայտնեց առ այն, որ Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու նոր պատրիարքի հոգևոր ծառայությունը շարունակությունն է լինելու նախորդների սերմանած քրիստոնյա բարքերի՝ առավել հզորացնելով Եկեղեցին և վրաց ժողովուրդը։

Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ դեսպանին։ Նա կարևորեց հայ ու վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը, որի շնորհիվ և, հանուն որի, երկու ժողովուրդները հավասարապես պայքարել են և կերտել իրենց ինքնությունը։

Շիո Երրորդն անդրադարձավ նաև արդի մարտահրավերներին, որոնց հաղթահարման միակ ճանապարհը համարեց հոգևոր և ազգային արժեքներին հավատարմությունն ու ինքնության պահպանումը։

Նորին Սրբությունը խոսեց նաև Հայ և Վրաց Եկեղեցիների միջև հաստատված ջերմ կապերի մասին` վերահաստատեց Վրաց Եկեղեցու ցանկությունն ու պատրաստակամությունը այդ կապերն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի