copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:24 10-06-2026

Թուրքիան ստորագրել է «COP31»-ը հյուրընկալող երկրի համաձայնագիրը

«ԲՈՆՆ կլիմայի փոփոխության համաժողովի» 2-րդ օրը «COP31»-ի նախագահ, Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումը ստորագրել է «COP31-ը հյուրընկալող երկրի համաձայնագիրը»։

Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Քուրումը մասնակցել է պաշտոնական ստորագրման արարողությանը և արձանագրությունը ստորագրել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ:

Թուրք նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի քարտուղարության հետ կառուցողական համագործակցությունը առաջիկայում ևս կշարունակի ընդլայնվել։ Բացի այդ, «ԲՈՆՆ» ծրագրի շրջանակներում Քուրումը մի շարք հանդիպումներ է անցկացրել COP31-ի հյուրընկալման գործընթացի վերաբերյալ։

Նա նաև առանձին քննարկումներ է ունեցել՝ «Աֆրիկյան կլիմայական բանակցային խմբի», «Փոքր կղզի-պետությունների բանակցային խմբի» (AOSIS), 11 երկրներից բաղկացած «Հովանոց բանակցային խմբի» (Umbrella), «Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների խմբի», «Արաբական երկրների խմբի», ինչպես նաև Գերմանիայի շրջակա միջավայրի փոխնախարար Յոխեն Ֆլասբարտի հետ։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ