copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:31 10-06-2026

Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Sitrack» մակնիշի բեռնատարը Ձորաղբյուր 34 հասցեում հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով վարորդն ու դրսում կանգնած մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված