Երևան
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 12:14 10-06-2026

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը՝ 0,272 հա հողամասի հետ միասին 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված պայմանագրով ապօրինի օտարվել են ֆիզիկական անձի՝ ընդամենը 4 միլիոն 572 հազար դրամով։ Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ օտարման պահին գույքի կադաստրային արժեքը կազմել է 33 միլիոն 246 հազար 992 դրամ. այսինքն՝ վերոնշյալ գույքերը վաճառվել են կադաստրային արժեքից բազմակի ցածր գնով։ Ներկայում գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 134 միլիոն 250 հազար դրամ է։

Դատախազությունում ստացված տվյալների համաձայն՝ օտարման գործընթացում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մարտունու քաղաքապետը, քաղաքի բնակչության պահանջով, համայնքի ավագանու անդամների անունից դիմել էր այդ ժամանակ գործող ՀՀ վարչապետին՝ խնդրելով քաղաքի միակ կինոթատրոնի շենքը հանձնել համայնքին՝ մշակութային կյանքն ու երիտասարդության ժամանցը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքներով պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 25-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Հայցադիմումով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 66 հասցեում գտնվող հասարակական նշանակության «Մուշ» կինոթատրոնը վաճառվել է շուկայական և կադաստրային արժեքներից էականորեն ցածր գնով՝ խախտելով ինչպես գույքի գնահատման, այնպես էլ պետական սեփականության օտարման ժամանակ գործող օրենսդրական պահանջները։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունիսի 1-ի վճռով Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու քաղաքացու միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը ճանաչվել է անվավեր։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը և 0,272 հա հողամասը։

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
17:08 Կյանքիս 50/50 փայատեր. Գոռ Եփրեմյանի շնորհավորանքը կնոջը՝ Էլենին