copy image url
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 շաբաթ առաջ - 10:08 10-06-2026

Շառաչուն ապտակ՝ Պապիկյանին, Ադրբեջանում անհանգիստ են, Արթուր Ավանեսյանի գործը դատարանում է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԿԸՀ-ի վերջնական արդյունքներին ընդառաջ ընդդիմադիր դաշտում անորոշություն է․ ԲՀԿ-ն սպասում է վերահաշվարկին, «Հայաստան» դաշինքում հակված են չվերցնել մանդատները, իսկ «Ուժեղ Հայաստան»-ում չկա միասնական դիրքորոշում։ Ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել՝ ընդունո՞ւմ են ընտրությունների արդյունքները և ի՞նչ որոշում են կայացնելու մանդատների հարցում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի գործի նախաքննությունը և այն ուղարկել դատարան։ Ավանեսյանը, որը կալանավորված է երկու ամսով, մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ, սակայն չի ընդունում մեղադրանքը։ Գործի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել նաև ևս չորս անձի նկատմամբ։

«Հրապարակ» թերթը գրում է. Սոթքի ընտրատեղամասում քվեարկած 1183 անձից 666-ը զինծառայողներ կամ ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողներ են եղել։ Ընդ որում, Գեղարքունիքի մարզում ընտրական իրավունք ստանալու համար դատարան դիմել է ընդամենը 4 անձ։ Այս ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 718 քվե։ Այսինքն՝ 447-ն ընտրել է մյուս 17 ուժերին, անվավեր է եղել 19 քվեաթերթիկ։ Նշանակում է՝ եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր` ստանալով հազիվ 10-20 ձայն։

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։

ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին եւ քիչ չի «ծառայել», սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի եւ չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են, ու պարզ չէ՝ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, թե՝ ոչ, սակայն մի բան փաստ է, որ, անկախ փոփոխություններից, ՔՊ-ն չունի և չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետևաբար, չի կարող մենմենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը` Սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու վերաբերյալ։

Այս փաստն անհանգստություններ է առաջացրել Ադրբեջանում, ավելին` խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է, և անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է «գրվել սառույցին»։

«Այժմ, առանց սահմանադրական փոփոխությունների, Փաշինյանը չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ և կարող է միայն որոշակի քայլեր ձեռնարկել առևտրի և տրանսպորտի ոլորտներում»,- գրում են որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես` Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել: Դիցուք, Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել