copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:30 09-06-2026

Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Մենք այսօր դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առնվազն ամբողջ Երևանը և նաև այլ խոշոր ընտրատեղամասեր վերահաշվարկելու պահանջով։ Հիմա՝ հենց այս պահին, ընթանում է ձայների վերահաշվարկը, որից հետո արդեն կքննարկենք արդյունքները և կկայացնենք որոշում՝ հաջորդ քայլերի վերաբերյալ»,– Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը՝ պատասխանելով հարցին իրենց քաղաքական ուժը ճանաչո՞ւմ է ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%-ը, անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, որոնք ստացել են ձայների համապատասխանաբար 23,28 և 9,93%-ը։

«Միասնության թևեր» կուսակցությունը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ ստանալով ձայների 2․3%-ը։ Հարությունյանի խոսքով՝ վերահաշվարկի գործընթացը լայնածավալ է, և դրա ավարտից հետո հնարավոր կլինի վերջնական գնահատական տալ։

«Հենց այսօր ենք դիմել վերահաշվարկի համար, գործընթացը հիմա ընթանում է լայն մասշտաբով։ Այս փուլը պետք է ամփոփվի, որպեսզի հասկանանք՝ ինչ հաջորդ քայլեր ենք իրականացնելու»,– նշել է նա։

Պատասխանելով հարցին՝ արդյոք նկատվո՞ւմ են փոփոխություններ վերահաշվարկվող տեղամասերում, նա հորդորեց սպասել ամփոփ արդյունքներին։

«Եկեք դեռ անցնենք ամբողջ գործընթացը, հետո արդեն երեկոյան կամփոփենք»,– ասաց Հարությունյանը։

Ընդհանուր ընտրական գործընթացի գնահատական տալով՝ նա քննադատեց ընթացքը, ընդգծեց՝ այն չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին։

«Շատ վատ եմ գնահատում ընտրությունների գործընթացը՝ հենց ի սկզբանե։ Մենք խոսել ենք նաև ընտրարշավի ընթացքում ու դրան նախորդած փուլերում առկա ատելության մթնոլորտի, թշնամանքի և հակաօրինական գործողությունների մասին։ Իշխանությունների կողմից վախի և սպառնալիքի մթնոլորտի ստեղծումը, ընդդիմադիրների նկատմամբ հալածանքները, ինչպես նաև վարչական ռեսուրսի կիրառումը շատ հեռու են քաղաքակիրթ աշխարհին բնորոշ ընտրություններից»,– եզրափակեց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի