copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:17 09-06-2026

Թուրքիան հետ է կանչել Բաթումիի գլխավոր հյուպատոսին

Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս 53-ամյա Ադնան Ալթայ Ալթընյորսն ազատվել է պաշտոնից։

Նա կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ ողջ համացանցում լայն տարածում են ստացել նրա՝ խաղատանը գաղտնի արված լուսանկարներն ու տեսագրությունները։ Նշենք, որ նա նշանակվել էր Բաթումիի գլխավոր հյուպատոս 2024-ի հոկտեմբերի 1-ին։

Թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ները գրում են, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարության օրոք արտաքին հարաբերությունների ոլորտում փորձ չունեցող դեսպանների թիվն այժմ ընդլայնվել է՝ ներառելով նաև գլխավոր հյուպատոսներին։

Բացի այդ, խոսակցություններ են պտտվում դեսպանի կնոջ շուրջ, ով գեղեցկության սրահներ ունի Բաթումիում ու Անկարայում և գեղեցկության սրահների համար անհրաժեշտ պարագաները տեղափոխվում են գլխավոր հյուպատոսության ծառայողական մեքենաներով:

Ալթընյորսի փոխարեն գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Բանու Թերզիօղլուն։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ