copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:46 24-10-2024

Հյուպատոսին հրահանգել են չհանդիպե՞լ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«ՀայաՔվեի» ներկայացուցիչները` կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը եւ իրավաբան Արամ Պետրոսյանը, այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում էին` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը:

«ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն էր, Հայաստանից` միակը եւ Էրբիլ էր այցելել Քուրդիստանի հայրենասիրական միության հրավերով: Պատվիրակներն այցելել են Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողով, հանդիպել հանձնաժողովի նախագահ Օմար Ահմեդի հետ, եղել են Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակում եւ հանդիպել կուսակցության քաղբյուրոյի անդամ Սադի Ահմեդ Փիրեի հետ:

«ՀայաՔվեի» ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար-նախարար Սաֆին Դիզայիի հետ։ Ի զարմանս հայկական պատվիրակության՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերել նրանց նկատմամբ, հանդիպման առաջարկները թողել է անպատասխան։ Սա՝ այն դեպքում, երբ Էրբիլում հայկական ներկայություն գրեթե չկա, եւ քրդական կողմի հրավերով հայկական պատվիրակության ժամանումը պետք է որ մեծ իրադարձություն լիներ տեղի ՀՀ գլխավոր հյուպատոսության համար։ Թերեւս, ՀՀ ԱԳՆ-ից իջած ցուցումը՝ չհանդիպելու ընդդիմադիր պատվիրակության անդամների հետ, ավելի զորավոր է եղել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել