copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:36 09-06-2026

Որևէ գաղտնի ցուցակ լինել չի կարող. այդ 18 հազար ընտրողները պիտի բացահայտվեն և ջնջվի նրանց ընտրությունը. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացի նկարելուց նաև գաղտնի ցուցակով հասկացությունով ռիսկի տակ է դնում հետագա ընտրական մեր իրավունքը:

18 հազար 125-ով ավելացել է ընտրողների թիվը քվեարկությունից հետո

Այդ ավելցուկի անունը դրել են «Գաղտնի ցուցակ»

Նախորդ ընտրություններին չի եղել նման բան: Եղել է չնչին տարներություն, որը կապված էր տեխնիկական վրիպակի հետ:

Որևէ գաղտնի ցուցակ չի կարող լինել, եթե այսօր 18 հազար է, վաղը 1 միլիոն կսարքեն ու մեզ կզրկեն ընտրություն կատարելուց:

Եթե այդ ընտրողները գոյություն ունեին, ապա պետք է նախապես հայտնի լիներ դրանց ընդհանուր թիվը և իրավական կարգավիճակը։

Հակառակ դեպքում ընտրողների ընդհանուր թվի նկատմամբ հանրային վերահսկողությունը դառնում է անհնար:

Այդ 18 հազար ընտրողները պիտի բացահայտվեն և ջնջվի նրանց ընտրությունը»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում