copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:36 09-06-2026

ԿԸՀ-ն ստացել է 555 ՏԸՀ քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։

Հիշեցնում ենք, որ վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ-ների նստավայրերում՝ ուղիղ եթերով, և բաց են այն անձանց համար, ովքեր այդ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն՝ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներ, հավատարմագրված դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներ, վստահված անձինք, թեկնածուներ, լիազորներ՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով