copy image url
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:49 08-06-2026

Ընտրախախտումներին և հետապնդումներին գնահատական կտրվի. Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտնել է ընտրախախտումներին գնահատական տալու մասին։

Այս մասին նա խոսել է «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրված տեսանյութում։

«Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել, վարչական ռեսուրսը վերածվել է անսահմանափակ չարաշահման գործիքի: Այս և այլ խախտումներին, հետապնդումներին` գնահատական տրվելու է: Առաջիկա օրերին կհավաքագրվեն բոլոր ընտրախախտումները»,- հայտարարեց Վարդևանյանը։

Նրա խոսքով` խախտում է նաև, որ գործադիր իշխանության ղեկավարը ընտրական գործընթացի սկզբնական փուլում, երբ ԿԸՀ-ն դեռ նոր էր հաշվարկ սկսել` հայտարարում էր ընտրության իբր արդյունքները։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված