Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 21:00 08-06-2026

ArTever. հայկական մուլտարտադրության նոր սկիզբը

ArTever-ը նոր հնարավորություն է մուլտարտադրությունը Հայաստանում զարգացնելու և հայկական մշակույթը նոր տեսանկյունից ներկայացնելու համար։

Հիմքում հայկական հին մուլտֆիլմերն են՝ մոդեռն ձևաչափով։ Նարեկն ասում է՝ հայկական մշակույթի մասին է նրանց թիմը պատմում աշխարհին՝ տարազներից մինչև զարդանախշեր։

Մուլտֆիլմերը միջազգային ձևաչափով են գործելու, թարգմանվելու են տարբեր լեզուներով՝ անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն։ Սրա շնորհիվ հայ մանուկները, ովքեր ապրում են արտերկում, կկարողանան մոտ լինել իրենց արմատներին, ճանաչել, թե ով են և որտեղից են եկել։

ArTever-ին կարող եք աջակցել՝ ունենալով ձեր փոքրիկ ներդրումը GoFundme կամ ReArmenia-ի հարթակում։ Այս մուլտֆիլմերը օգնում են մեր երեխաներին մեծանալ ավելի հայեցի՝ իմանալով արմատներն ու սիրելով հայկական պատմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի