Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:57 08-06-2026

Արամ Մելիքյանի կոչը՝ ընտրությունների արդյունքների ֆոնին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Արամ Մելիքյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության մեջ տիրող լարվածությանը։

Նա կոչ է արել քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն և դադարեցնել փոխադարձ վիրավորանքներն ու հայհոյանքները՝ ընդգծելով, որ քաղաքական տարակարծությունները չպետք է քանդեն մարդկային հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։

Սոցիալական մեդիայում այս արդյունքների հրապարակումից հետո սկսվել է բուռն քննարկումների և փոխադարձ մեղադրանքների նոր ալիք, ինչին էլ արձագանքել է արտիստը։