Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը շարունակում է վայելել իր ամառային հանգիստն ու հետևորդներին տեղափոխել ծովափնյա մթնոլորտ։
Այս անգամ դերասանուհին կիսվել է նոր, տպավորիչ ֆոտոշարքով, որն արվել է Կարմիր ծովի ափին։ Ռոմելան ներկայացել է թեթև, ամառային կերպարով՝ հիանալիորեն փոխանցելով հանգստյան ջերմ տրամադրությունը։
Ավելի վաղ դերասանուհին հայտնել էր, որ մեկնել է հանգստի և պարբերաբար կիսվում է իր տպավորություններով։