Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 11:07 08-06-2026

Բելառուսները կանգնած են ՀՀ-ի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին. Տիխանովսկայա

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ:

Հաղթեց ժողովրդավարությունը։ Ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։

Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,-գրել է Տիխանովսկայան։