Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 00:15 08-06-2026

«Հեզբոլլահը» զանգվածային հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման ուժերը լայնածավալ օդային հարձակում են սկսել Իսրայելի վրա՝ զանգվածային հրթիռային հարձակում իրականացնելով հյուսիսային շրջանների ուղղությամբ․ հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Մոնիթորինգային խմբերի տվյալներով՝ Լիբանանի հարավից ինտենսիվ հրթիռային արձակումներ են իրականացվում։

Խմբավորման ղեկավարությունը նախկինում հայտարարել էր տարածաշրջանում Իսրայելի գործողություններին արձագանքման շառավիղն ընդլայնելու մտադրության մասին։