Իրանի շարունակվող ծովային շրջափակումը և Իսրայելի կողմից Լիբանանի վրա նոր հարձակումները Իրանի զինված ուժերին հնարավորություն են տալիս պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի բազաներին։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանի ծովային շրջափակումը և այն փաստը, որ այսօր ԱՄՆ-ն կանաչ լույս է տվել (Լիբանանի վրա հարվածների համար) սիոնիստական ռեժիմին (նկատի ունենալով Իսրայելին – խմբ.), տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական բազաներն ու ակտիվները վերածում են օրինական թիրախների», – գրել է նա իր Ֆեյսբուքի իր էջում։
Ղալիբաֆն ընդգծել է, որ իրենց գործողություններով ԱՄՆ-ն և Իսրայելը ցույց են տվել, որ «ուժի լեզվից բացի այլ լեզու չեն հասկանում»։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բեյրութի հարավային ծայրամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու լիբանանցի, ևս 11-ը՝ վիրավորվել։